Ամերիկացի հաղորդավարն ուղիղ եթեր է մտել առանց շալվարի
Մեզնից շատերը կորցրել են օրերի հաշվարկը, որոնք մենք անցկացնում ենք կարանտինի մեջ, աշխատելով գիշերանոցներով եւ մոռանալով, թե երբ ենք վերջին անգամ փողոց դուրս եկել:
Բացառություն չի դարձել ABC News-ի հաղորդավար Ուիլ Ռիվը, որն ուղիղ եթեր է մտել առանց շալվարի:
Ռիվն ուղիղ եթեր է մտել «Բարի լույս, Ամերիկա» հաղորդման շրջանակում, որի ընթացքում պատմել է, թե ինչպես են դրոնները դեղեր մատակարարում պացիենտներին: Սակայն ինչ-որ պահի Ռիվն այնպիսի վիճակում է հայտնվել, որ պարզ է դարձել, որ նա առանց շալվարի է:
Նա թվիթերում գրել է, որ շալվար հագել է: Նա նաեւ կատակել է, որ այլեւս ինքն իրեն չի նկարի: