Աճուրդի է հանվել Սթինգի հետ երգ ձայնագրելու հնարավորությունը
Բարեգործական աճուրդին, որը համացանցում անց կկացվի մայիսի 1-8-ը, օնլայն հանդիպումներ կվաճառվեն հայտնիների հետ, ասված է Sotheby's աճուրդի տան կայքում։
«Հեռավորությունը խոչընդոտ չէ լավ գործի համար միավորվելուն»,- հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը։
Լոտերի շարքում են երգ ձայնագրել Սթինգի հետ, զրուցել բրիտանացի դերասան Սաշա Բարոն Քոենի կամ «The Strokes» երաժշտական խմբի մասնակիցների հետ, սուրճի բաժակի շուրջ հանդիպել ԱՄՆ նախկին գլխավոր քարտուղար Հիլարի Քլինթոնի, «Դաունթաունի աբբայության» հեղինակ Ջուլիան Ֆելոուզի հետ, ինչպես նաեւ շփվել դիզայներ Փոլ Սմիթի կամ քանդակագործ Մարկ Քուինի հետ։
Վաճառքից ստացված գումարները կուղղվեն կորոնավիրուսի դեմ պայքարին՝ Փրկության միջազգային կոմիտեին։