Ադրբեջանում մի ամբողջ շրջանի ղեկավարություն է ձերբակալվել
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները հատուկ օպերացիա են իրականացնում Բիլյասուվարի շրջանի գործադիր իշխանության շենքում:
Qafqazinfo-ի փոխանցմամբ` շենքի մուտքը արգելափակված է: Շրջանի ղեկավարը եւ նրա մի քանի տեղակալները ձերբակալվել են եւ կտեղափոխվեն Բաքու: Պարբերականը նշում է, որ 2011 թվականից շրջանի գործադիր իշխանության ղեկավարը Մահիր Գուլիեւն է: