Մաեստրո Լորիս Ճգնավորյանը կորոնավիրուսի մասին երաժշտական ստեղծագործություն է գրել
Հայտնի կոմպոզիտոր, մաեստրո Լորիս Ճգնավորյանն ինքնամեկուսացման ընթացքում երաժշտական ստեղծագործություն է գրել, որը նվիրված է կորոնավիրուսին, գրում է Tehran Times-ը։
«Այս օրերին, երբ նոր վարակը տիրում է աշխարհում, նկարիչներն ու երաժիշտները տարբեր կերպ են արձագանքել։ Ես փորձել եմ նոր կոմպոզիցիայի օգնությամբ ցույց տալ իմ վերաբերմունքն այս համաշխարհային խնդրին»,- իրանական MNA գործակալությանն ասել է կոմպոզիտորը։
«Կորոնա» անվամբ 12 րոպեանոց ստեղածործությունը բաղկացած է երեք մասից՝ «Հարձակում», «Մահ» եւ «Կյանք»։ «Այդ օրերին ես տանն եմ մնացել՝ նոր վարակից ինձ ու համաքաղաքացիներիս պաշտապնալեու համար եւ ձգտել եմ ժամանակն արդյունավետ անցկացնել»,- նշել է Ճգնավորյանը։
«Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին քայլը բժիշկներին բոլոր խորհուրդներին հետեւելն է՝ մոտ ապագայում այս հիվանդությունից ազատվելու համար։ Քանի դեռ այս իրավիճակը պահպանվում է, մենք պետք է փորձենք չթուլանալ, իսկ ես եթե դու արտիստ ես կամ երաժիշտ, պետք է ակտիվորեն աշխատես եւ զբաղվես ինքնակրթությամբ»,- կարծում է մաեստրոն։