Կարճ զգեստ, երկարաճիտներ. Շողեր Թովմասյանի հմայիչ կերպարը
Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ է կրում, որը զարդարված է սեւ գոտիով։ Շողերն այն համադրել է սեւ երկարաճիտների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել վառ շպարով։ Դերասանուհու ձեռքին վարդերի փունջ է։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու կերպարն ու հաճոյախոսություններ արել նրան. «Պարզապես հրաշալի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի բլուզ էր կրում։ Նա հավաքել էր մազերը եւ գրեթե շպարված չէր։ Կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Դերասանուհին լուսանկարը չէր մեկնաբանել։