Դերասաններ Մեգան Ֆոքսը եւ Բրայան Օսթին Գրինը ամուսնալուծության եզրին են
Բրայան Օսթին Գրին եւ Մեգան Ֆոքս աստղային զույգի հարաբերություններում կրկին խնդիրներ կան: Նրանց առաջին նշանադրությունը տեղի է ունեցել 2008 թվականին, սակայն դրանից հետո հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է։ Ճիշտ է, մի քանի ամիս անց նախկին սիրահարներին սկսեցին նորից միասին տեսնել, իսկ 2010թ․-ին նրանք պաշտոնապես ամուսնացան եւ դարձան այր ու կին:
Դերասանների երկրորդ փորձը եղել է 2015 թվականին: Այդ ժամանակ Մեգանն ամուսնու հետ ամուսնալուծության փաստաթղթեր էր ներկայացրել։ Ամուսիններին չեն հասցրել բաժանվել, աստղը հետ է կանչել թղթերը եւ ... հայտարարել է, որ հղի է երրորդ երեխայով:
Այժմ E!News հրատարակությունը՝ հղում անելով աղբյուրներին հայտնել է, որ աստղային զույգը չի ապրում միասին։ Բրայանը բնակություն է հաստատել Մալիբուում, իսկ Մեգանն ապրում է Կալաբասասում, սակայն նրանք շարունակում են ընկերական հարաբերություններ պահպանել եւ միասին դաստիարակել երեք որդիներին:
Թեեւ զույգը միասին չի ապրում, նրանք պաշտոնապես չեն նախատեսում ամուսնալուծվել եւ չեն բացառում վերամիավորման հնարավորությունը: