Վլադիլեն Բալյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին 96-րդ տարեդարձի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքով Երևանի մշակութային զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական մշակույթի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար կշնորհվի «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։
Միաձայն որոշումը կայացվեց Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ընթացքում։
Երևանի ավագանու Մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։
«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը նշեց, որ Երևանի ավագանու անդամները սեփական նախաձեռնությամբ համավարակի օրերին այցելել են տարեց արվեստագետներին։ «Ավագանու անդամներն այցելել են մեր արվեստագետներին, տարել էին պարենային արկղեր, որպեսզի նրանք մնան տանը և չվտանգեն իրենց առողջությունն ու չհիվանդանան»,- նշեց Գևորգյանը։