Մոսկվայում «օրենքով գող» է ձերբակալվել
Ինչպես հայտնում է «Прайм Крайм»-ը Մոկվայի իրավապահ մարմինները ձերբակալել են «օրենքով գող» 32-ամյա Դմիտրի Չանտուրիան, ով քրեական շրջապատում հայտնի է Միրոն մականունով: Ոստիկանները նրան ձերբակալել են Սադովայա Սամոտեչնայա փողոցում գտնվող «Խուրմա» ռեստորանում:
Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Դմիտրի Չանտուրիան ամենախորամանկ և հաջողակ «օրենքով գողերից» մեկն է համարվում:
Նույնիսկ իր իսկական ազգանունը միայն ամենահարազատ մարդկանց է հայտնի: Իր 13-ամյա գողական կյանքի ընթացքում նա ընդամենը մեկ անգամ է ձերբակալվել: Դա տեղի էր ունեցել 2004 թ.-ին` թմրանյութեր պահելու համար:
Դրանից հետո Դմիտրին ոչ մի անգամ չի հայտնվել բերդում: