Լեւ Լեշչենկոն հայտնել է՝ ինչպես է հաղթահարել կորոնավիրուսը
Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Լեւ Լեշչենկոն մանրամասներ է հայտնել Կոմունարկայի հիվանդանոցում բուժման վերաբերյալ. արտիստը բժշկական հաստատությունում բուժում է ստացել կորոնավիրուսի դեմ, հայտնում է «Արգումենտի ի ֆակտի»-ն։
Նա խոսոտոսվանել է, որ սկզբում չի վախեցել համակարգչային տոմոգրաֆիա անցնել։ «Երբ ինձ ու կնոջս ասացին, որ երկկողմանի պնեւոմոնիա է առկա, ես հասկացա, որ ամեն ինչ շատ լուրջ է ու բարդ։ Եվ այդ ժամանակ արդեն ոչ թե վախ, այլ այն հաղթահարելու, դուրս պրծնելու անզուսպ ցանկություն առաջացավ։ Հենց դա կփրկի մարդուն։ Իսկ վախն անելանելիություն է։ Ի՞նչն է այսօրվա խնդիրը։ Հիստերիա մտցնելը։ Խուճապահարությունը, աղմկարարությունը ճնշում են մարդուն»,- պարբերականին հայտնել է արտիստը։
Արտիստի վիճակն ավելի վատ է եղել, քան կնոջ վիճակը, սակայն նա միացված չի եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին, թեեւ գտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Երբ նրան կնոջ մոտ՝ պալատ, են տեղափոխել, նրա խոսքով՝ իրենք սկսել են մարզանք անել եւ ձգտել են ավելի շատ քայլել։
Լեշչենկոյի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո ինքը հասկացել է, որ մարդու համար ամենակարեւորը կյանքն է, ինչպես նաեւ առողջության պահպանումը։ Նա հավելել է, որ Ռուսաստանում հիմա առավել հաջող են բուժում COVID-19-ից, քանի որ տեղի բժիշկները «մեր լեգենդար նշանավոր դեմքերի երեխաներն են, որոնք ստեղծել են խորհրդային բժշկությունը»։