Ուկրաինայի նախարարների կաբինետը հետ է կանչելՍաակաշվիլիի նշանակումը փոխվարչապետի պաշտոնում
Ուկրաինայի կառավարությունը հետ է կանչել Գերագույն ռադայից Օդեսայի նախկին նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլիի նշանակումը երկրի` բարեփոխումների գծով վարչապետի պաշտոնում: Այս մասին երեքշաբթի հաղորդել է Censor.net պարբերականը:
«Նշանակումն արգելափակված է եւ պարզ չէ` կկայանա այն արդյոք ընդհանրապես, թե ոչ: «Ժողովրդի ծառան» խմբակցությունում երկար բանակցություններից հետո հաջողվել էր 140-170 ձայն հավաքել 248 պատգամավորից Սահակաշվիլիի նշանակման համար»,- Facebook-ում գրել է ուկրաինացի լրագրող, պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն իր թիմ է հրավիրել: