Սարիկ Անդրեասյանը կատարել է խոստումը. անվճար, «կարանտինային» տեսահոլովակ է նկարահանել Յուլյանա Կարաուլովայի համար
Ռուս երգչուհի Յուլյանա Կարաուլովան ներկայացրել է «Легкие градусы» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը Սարիկ Անդերասայանն է, պրոդյուսերը՝ Յանա Ռուդկովսկայան։ Պարզվում է՝ կինեմատոգրաֆիստն այդ «արկածին» համաձայնել է Instagram-ի ուղիղ եթերի ընթացքում։
«Երբ մենք ուղիղ եթերում շփվեցինք, Յուլյանան բառացիորեն հաջորդ օրն ինձ գրեց Instagram-ում. «Սարիկ, իսկ դուք չէի՞ք կատակում»։ Ես պատասխանեցի՝ ոչ, ես կողմ եմ։ Եվ ահա մենք նկարահանեցինք։ Հաճելի ու ծիծաղելի ստացվեց»,- պատմել է ռեժիսորը;
Նկարահանումների ընթացքում ձեռնարկվել են անվտանգության բոլոր կանոնները, նկարահանել «փոքր խմբով»՝ նկարահանման հրապարակում միաժամանակ յոթից ավելի մարդ չի գտնվել, ներառյալ Սարիկն ու Յուլյանան, իսկ ռեկվիզտը գնվել է երգչուհու կողմից։
Տեսահոլովակը պատմում է այն մասին, որ արտիստը գտնվում է ինքնամեկուսացման պայմաններում եւ միայնակ ձանձրանում է։ Տեսապատմության հերոսուհին որոշում է շտկել իրավիճակն ու հայտնիների հրավիրել։ Արդյունքում երգչուհին ընկերակցել են Ջիգանը, Գուֆը, Եգոր Կրիդը, Յուրի Դուդը, Ալեքսանդր Գուդկովը, Ֆիլիպ Կիրկորովը եւ նույնիսկ Ջարեդ Լետոն։