Ինչո՞վ եք առավել քաղաքացիներից, ոչ բարով իշխանություններ. Բաբկեն Հարությունյան
Ալեն Սիմոնյանն ասում է, թե մի քանի պատգամավոր ասել են, որ սոցիալապես ի վիճակի չեն պարգևավճարները փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին, մեկ, թե երկու հոգի էլ` կեսն են փոխանցել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:
«Ստացվում է օրվա հացը վաստակելու հնարավորությունից զրկված, տանը նստած քաղաքացիները պետք է կոմունալների վարձը նույնիսկ մուծեն, իսկ 500 հազար դրամից ավելի ստացող պատգամավորները չե՞ն կարող ապրել և պետք է 30% էլ պարգևավճար ստանա՞ն։ Ինչո՞վ եք առավել քաղաքացիներից ոչ բարով իշխանություններ, երբ որոշում էիք կայացնում և սահմանափակում մարդկանց տեղաշարժը, աշխատելու հնարավորությունները չէի՞ք մտածում , թե ոնց են նրանք ապրելու , կոմունալներ և հարկեր մուծելու», գրել է Բաբկեն Հարությունյանը եւ ամփոփել.
«Իհարկե չեք մտածել, ձերը մտածելը չէ, ձերը ինքնապարգևատրվելն ու շոուներ անելն է»։