Իրանում վերջին օրվա ընթացքում 71 մարդ է մահացել կորոնավիրուսից
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 92.6 հազարի, որից գրեթե 5.9 հազարը` մահացու ելքով, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:
«Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 1112 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 92.584-ի, բարեբախտաբար, առողջացել է 72.439 մարդ»,- ասել է նա IRINN-ին:
Նրա խոսքով` վերջին 24 ժամվա ընթացքում 71 մարդ է մահացել: Զոհերի թիվը փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին երկրում կորոնավիրուսի մասին, հասել է 5.877-ի: