Ջասթին Թիմբերլեյքն արդեն Մոսկվայում է
Ջասթին Թիմբերլեյքը այժմ Մոսկվայում է: Երգիչ և դերասան Ջասթինը Մոսկվայում բախվել է անբարենպաստ և ցուրտ եղանակի հետ: Երգիչը Մոսկվա է մեկնել, որպեսզի ներկայացնի նոր՝ «VA-банк» թրիլերը: Հետաքրքիր սյուժե ունեցող ֆիլմում Ջասթինը խաղում է Բեն Աֆլեքի և Ջեմմա Արտերտոնի հետ: Դերասանն արդեն հասցրել է լինել Մոսկվայի ամենաթանկ ռեստորաններից մեկում: Հնարավոր է, որ երգիչը մասնակցի նաև Իվան Ուրգանտի հեռուստաշոուին: Պետք է նշել, որ Ջասթինն առաջին անգամը չէ, որ Մոսկվայում է: