«Ռոսպոտրեբնադզոր»-ը COVID-19-ով վարակման դեպքերի պայթուցիկ աճ չի նկատում ԵԱՏՄ երկրներում
Եվրասիական տարածքում կորոնավիրուսով վարակման դեպքերի պայթուցիկ աճ ներկայումս չի նկատվում, երեքշաբթի հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը:
«Չնայած նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ կապված սուր իրավիճակի պահպանմանն աշխարհում` այս պահի դրությամբ եվրասիական տարածքում դեպքերի մակարդակի պայթուցիկ աճ չի նկատվում: ԵԱՏՄ անդամ երկրներում եւ Ուզբեկստանում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը չի գերազանցում 90 հազարը»,- նշվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչությունում նշել են, որ մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում կորոնավիրուսի եւ այլ վարակների տարածման կանխմանն ուղղված համապարփակ ծրագիր կհամաձայնեցվի: