Գողացել են Վիկտորիա Բեքհեմի հեծանիվը
Սեպտեմբերի 5-ին ոճաբան Վիկտորիա Բեքհեմի հետ անհաջող դեպք է պատահել. գողացել էին նրա հեծանիվը: Չնայած այն բանին, որ Բեքհեմների տունը հսկվում է, գողերը կարողացել են գողանալ Վիկտորիայի հեծանիվը՝ թողնելով միայն անիվը:
«Այսօր ես չեմ կարողանա աշխատանքի գնալ, քանի որ իմ հեծանիվն են գողացել»,- գրել է Վիկտորիան ″Instagram″-ի իր միկրոբլոգում և հրապարակել է մի լուսանկար, որում հեծանիվի անիվն էր պատկերված: