Թուրքիայում ավելի քան 400 մարդ կալանավորվել է սոցցանցերում կորոնավիրուսի մասին գրառում կատարելու համար
Վերջին 42 օրում Թուրքիայում 402 մարդու կալանավորել են սոցցանցերում կորոնավիրուսի բռնկման մասին «կեղծ եւ սադրիչ» տեղեկատվություն տարածելու մեղադրանքով, հայտնում է AP-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ՆԳՆ ներկայացուցիչներին։
Պաշտոնյաները ստուգել են սոցիալական ցանցերի 6000 հաշիվներ եւ հայտնաբերել «սադրիչ» գրառումների տարածման մեջ 402 կասկածյալների։
Նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ սոցիալական ցանցերի օգտատերերը կալանավորվել են այն բանի համար, որ իբր փորձել են գրառումների միջոցով կորոնավիրուսի հետ կապված «խուճապ առաջացնել», նրանք այդ ամենի հետ միասին կառավարությանը մեղադրել են բռնկումը զսպելու համար ոչ բավարար ջանքեր գործադրելու եւ վարակվածների ու մահացածների թվի մասին ստելու մեջ։