Լոլիտան պատմել է դժբախտ դեպքի մասին, որը նրան անպտուղ է դարձրել
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան պատմել է դեպքի մասին, որից հետո անպտուղ է դարձել։ Խոսքը միջադեպի մասին է, որը տեղի է ունեցել 90-ականներին տեսահալովակի նկարահանումների ընթացքում։ Այդ մասին նա պատմել է Մաքսիմ Գալկինի «Сегодня вечером» («Այսօր երեկոյան») հեռուստահաղորդման եթերում։
Նա պատմել է, որ 1995թ.-ին նախկին ամուսնու՝ Ալեքսանդր Ցեկալոյի հետ մասնակցել է «Баден-Баден» տեսահոլովակի նկարահանումներին։ Դա տեղի է ունեցել ձմռանը՝ մինուս 26 աստիճանի պայմաններում։ Տեսահոլովակի վրա աշխատանքի ընթացքում արտիստը պետք է սուզվեր թառափներով ակվարիումը՝ շքեղ զգեստ եւ ծանր կեղծամ հագած։
«Եվ սարսափելի բան տեղի ունեցավ. սուզվելու ընթացքում (հարկավոր էր նկարահանվել ջրի տակ, պարզապես իջնել ջրի տակ) ես իջա հատակը եւ բախվեցի ապակուն, կեղծամը թրջվեց, եւ ես չկարողացա ջրի երես դուրս գալ։ Եվ երբ ես ջրի երես դուրս եկա, բոլորը հասկացան, որ դա ողբերգություն է, ես իսկապես խեղդվում եմ»,- նշել է նա։ Լոլիտան հստակեցրել է, որ իրեն հաջողվել է դուրս բերել ջրից, սակայն նկարահանումների ընթացքում ինքը լրջորեն մրսել է եւ խոստովանել, որ դրանից սկսվել են իր «կանացի արկածները»։
1998թ.-ին լույս աշխարհ է եկել Լոլիտայի դուստրը՝ Եվան։ Մեկ տարի անց երգչուհին բաժանվել է Ալեքսանդր Ցեկալոյից։ Թեեւ պրոդյուսերն աղջկան տվել է իր ազգանունը, նրան երբեք չի վերաբերվել, ինչպես սեփական դստերը։