Բիզնեսի «արտագաղթ». X գրուպի սեփականատերն իր բիզնեսը տեղափոխում է Ռուսաստան և Գերմանիա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանից իր բիզնեսը Ռուսաստան և Գերմանիա է տեղափոխում X գրուպ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը:
Մինչև հեղափոխությունը Խաչատրյանը վայելում էր նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հովանավորությունը, ինչից նա ներկայումս զրկվել է, իսկ դա նշանակում է, որ ստիպված է աշխատել օրինական դաշտում:
Օրերս հայտնի դարձավ նաև, որ Խաչատրյանին պատկանող որոշ ձեռնարկությունների աշխատակիցների ստիպել են հետ վերադարձնել նրանց քարտային հաշիվներին փոխանցված աշխատավարձերը, քանի որ այդ ընկերությունները արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված չեն աշխատել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: