Կորոնավիրուսի վարակման 59 նոր դեպք. հաստատված դեպքերի թիվը հասավ 1867-ի. ապաքինվել է 18-ը
Հայաստանում ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1808 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 1867 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է19296 (վերջին մեկ օրում՝ 749): Փաստացի այս պահին բուժվում է 971 անձ (մեկ օրում ավելացել է 40-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 866 անձ (վերջին մեկ օրում՝ 18 մարդ), 29 պացիենտ մահացել է: