«Սերժի մնացորդներից» մեկի ուշագրավ նշանակումը. Շարմազանովի մտերիմը՝ ՊՎԾ ընդհանուր բաժնի պետ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ Պետական վերահսկողական ծառայությունը, հատկապես Դավիթ Սանասարյանից հետո, համալրվում է նախկին կադրերով, բազմիցս գրել ենք։ Այդ կառույց հիմնականում գնում են ՊԵԿ-ից, ովքեր նախկինների նշանակածներն են։
Վերջերս ՊՎԾ-ում ևս մեկ ուշագրավ նշանակում է կատարվել։ Կրթության տեսչության աշխատակցուհի Գայանե Արզումանյանը նշանակվել է ՊՎԾ ընդհանուր բաժնի պետ։ Այդ պաշտոնի համար հայտարարված մրցույթի 5 մասնակիցներից հենց նա է ընտրվել։ Կրթության տեսչությունը Սասուն Համբարձումյանի կողմից լքելուց հետո Գայանե Արզումանյանը պետք է դառնար վարչության պետ, բայց վերջինս նախընտրեց երկրի կարևորագույն վերահսկողական ծառայությունը։
Արզումանյանը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի մտերիմներից է։ Փաստորեն, Սերժի մնացորդները ոչ միայն պետական համակարգից չեն հեռացվում, այլև շատ հարմար տեղավորվում են այնտեղ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: