Փորձագետները նշել են 2019-ի ամենաեկամտաբեր ֆիլմը
2019թ.-ի ամենաեկամտաբեր ֆիլմ է դարձել «Վրիժառուները. վերջնախաղ» ժապավենը, որը հեղինակներին բերել է 890 մն դոլար, հայտնում է Deadline-ը։
Ցանկի կազմման ընթացքում հաշվի են առնվել վարձույթում դրամարկղային մուտքերը, ինչպես նաեւ գովազդի վրա ծախսված գումարները եւ այլ գործոններ, որոնք կարող են ազդել եկամտի չափի վրա։
Երկրորդ տեղում Disney-ի «Սառցե սիրտը 2» մուլտֆիլմն է, որը 890 մլն դոլար է հավաքել գովազդի, արտադրություն եւ կինոթատրոններին հատկացումները (ԱՄՆ-ում կինոթատրոնները վերցնում են նախագծի եկամտի մոտավորապես կեսը) հանելուց հետո։
Երրորդ տեղում Disney-ի մեկ այլ նախագիծ է՝ «Առյուծ արքա» մուլտֆիլմի կինոադապտացիան, որը 580 մլն դոլար է հավաքել։
Ցանկի ստղեղծողները չորրորդ տեղը հատկացրել են «Ջոկերին» 437 մլն դոլարով, իսկ դրան հաջորդում է «Կապիտան Մարվել» կինոկոմիքսը 414 մլն դոլարով։