ԱՄԷ-ն բժշկական օգնություն է ուղարկել Հայաստանին՝ աջակցելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին
Ամերիկյան տնտեսությունը խոշորագույն ցնցում է վերապրում, սա կարտացոլվի գործազրկության մակարդակի վրա, փոխանցում է RG-ն:
«Իրավիճակն անչափ ծանր է: Մենք կտեսնենք գործազրության մակարդակ, որն իր չափերով ավելի փոքր չի լինի, քան Մեծ դեպրեսիայի տարիներին էր»,- ABC-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Քեւին Հասեթը:
Նա հիշեցրել է 2008 թվականի ռեցեսիայի մասին: Այդ ժամանակ Միացյալ Նահանգներում 8,7 մլն մարդ գործազուրկ էր դարձել: Հիմա մենք համեմատելի թվով աշխատատեղեր ենք կորցնում ամեն 10 օրը մեկ»,- շեշտել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Հասեթն ավելի վաղ հայտարարել էր ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ ռեկորդային կրճատման մասին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Մեծ դեպրեսիայի տարիներին դիտվել է գործազրկության շատ բարձր մակարդակ: Օրինակ՝ 1933 թվականին այն կազմել է 25 տոկոս: Հաջորդ տարիներին (մինչեւ 1941 թվականը) 14 տոկոս եւ ավելի: