Ապրիլի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Ապրիլի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ:
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-17 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +6+8, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+15,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10,
Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10,
Տավուշում գիշերը +3+6, ցերեկը՝ +10+13,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+17,
Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+18,
Արմավիրում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+18,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+18,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+16,
Արցախում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +13+17 (հովիտներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22):