«Ինչպես հայկական լավ տանը». համաշխարհային հայտնիություն վայելող սոպրանո Մարիա Գուլեգինան պատմել է ինքնամեկուսացման ընթացքում կյանքի մասին
Համաշխարհային հայտնիություն վայելող օպերային երգչուհի Մարիա Աղասովնա Գուլեգինան (օրիորդական ազգանունը՝ Մեյթարջյան) վերջերս հասցրել է Մարինյան թատրոում Ջուզեպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայում կատարել Լեոնորայի դերը, ինչից հետո կարողացել է ետ վերադառնալ տուն՝ Լյուքսեմբուրգ։ Երգչուհին «Санкт-петербургские ведомости» պարբերականին պատմել է, թե ինչպես իրեն զգում կարանտինի շրջանում։
«Ես կարգապահ մարդ եմ, հետեւում եմ բոլոր նորմերին։ Ինչպես հայկական լավ տանը, ինձ մոտ միշտ ամեն ինչ կա։ Կարելի է ինչպես սուզանավում, մի քանի տարի ջրի երես դուրս չգալ։ Մեկ ամսվա ընթացքում մենք միայն երկու անգամ գնացել ենք բանջարեղեն ու մրգեր, շան եւ կատվի կեր գնելու, ռուսական խանութից պատվիրել ենք ամենն, ինչ հարկավոր է»,- պատմել է Գուլեգինան։
Օպերային երգչուհին պատմել է նաեւ այն մասին, որն հրաշքով է կարողացել տուն վերադառնալ Մարինյան թատրոնում ելույթից հետո։
«Չէի հասցրել մարտի 11-ին Պետերբուրգ մեկնել, եւ Lufthansa-ից հաղորդագրություն եկավ, որ իմ չվերթը չեղարկված է, սակայն ինձ տուն ուղարկելու հնարավորություն կորոնեն։ Երեք օրվա ընթացքում չորս անգամ այդպես է եղել։ Շատերն էին խորհուրդ տալիս մեկնել, քանի ինքնաթիռները թռչում են, իսկ ներկայացման օրը՝ 13-ին, խոստացան փակել թռիչքներն ամբողջ Գերմանիա։ Ներկայացումը սրբություն է։ Դա ե՛ւ տոն է, ե՛ւ քննություն, եւ ես նախքան ներկայացումը հաշտվել էի իրավիճակի հետ՝ որոշելով չնյարդայնանալ։ Ինձ մոտ այսպիսի «Ճակատագրի ուժը» ստացվեց։ Երգեցի, ու մենք գնացինք այդ ճանապարհով՝ Ամստերդամով տոմսեր գնելով»,- նշել է հայտնի սոպրանոն։