ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանները կօգնեն քաղաքացիներին լրացնել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի դիմումները
ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանները կօգնեն քաղաքացիներին լրացնել կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերի դիմումները:
Այս մասին ՓՊ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը՝ հաշվի առնելով, որ․
կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են որոշակի դժվարություններ՝ առցանց դիմումներ լրացնելու հետ կապված,
ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտություն,
հայտարարում է՝
քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին:
Համապատասխան օգնությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ հետևյալ կապի միջոցներով՝ քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին
Դիմումների համար՝ էլ. փոստ (e-mail): [email protected]
Փոստային հասցե՝ ՀՀ, Երևան, Զաքյան 7-2
Խորհրդատվության համար հեռ.՝ (+374) 10 600 714
Viber (+374) 33 600 714
WhatsApp (+374) 33 600 714
Skype (+374) 33 600 714