Պուտինը նվազեցրել է առերես շփումները և աշխատում է սոցիալական հեռավորություն պահպանել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվազեցրել է առերես շփումները եւ աշխատում է սոցիալական հեռավորություն պահպանել: Այս մասին «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ զրույցում ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, պահպանվում են բոլոր սանիտարական նորմերը: Ինչ վերաբերում է առերես շփումներին, նախագահն իսկապես դրանք նվազեցրել է, չնայած ամբողջությամբ բացառված չեն»,- շեշտել է Կրեմլի ներկայացուցիչը:
«Նա վերջին շաբաթներին մի քանի նախարարների, բանկային կառույցների ներկայացուցիչների հետ անցկացրել է նաեւ առերես հանդիպումներ,- հիշեցրել է Պեսկովը: - Նա աշխատում է հեռավորություն պահպանել»: