Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը ամուսնանու՞մ են
Տեղեկություններ կան, որ Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը նշանվել են:Այս լուրը դեռ ոչ ոք չի հաստատել, բայց Միլայի ձեռքին պապարացցիները մատանի են նկատել: Զույգը դեռ չի հաստատել այս լուրը:″People″ ամսագրից տեղեկանում ենք, որ Էշթոնը Միլային պատրաստվում է առաջարկություն անել: Հիշեցնենք, որ Էշթոնը Դենի Մուրից բաժանվել է այս ամռանը, սակայն նրանց միջև դեռ ֆինանսական վիճելի հարցեր կան: Էշթոնն իսկապես ցանկանում է ամուսնանալ Միլայի հետ և անհամբերությամբ սպասում է այդ օրվան: