Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 6 նոր դեպք. մարզում դեպքերի ընդհանուր թիվը 63-ն է. մարզպետ
ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք. ընդհանուր 62 հաստատված դեպք կա։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք։
Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- գրել է մարզպետը։