«Հրեշտակ»․ Ռոզա Ֆիլբերգը՝ քնքուշ կերպարում
Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ ու քնքուշ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Ռոզան նվազագույն շպարով է, որն ընդգծել է նրա հայացքն ու շրթունքները։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով գրել է․ «Դեմ առ դեմ»։ Իսկ երկրպագուները շտապել են հաճոյախություններ ուղղել նրան՝ գրելով․ «Հրեշտակ», «Գեղեցկուհի», «Շատ գեղեցիկ եք», - գրել են երգչուհու երկրպագուները։
Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին կրում էր սպորտային, մոխրագույն տաբատ, ճերմակ շապիկ, սեւ երանգի կաշվե բաճկոն։ Ռոզան հավաքել էր մազերը, նվազագույն շպար ընտրել։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։