Վերա Բրեժնեւան բժիշկներին երգ է նվիրել (վիդեո)
Երգչուհի Վերա Բրեժնեւան շնորհակալություն է հայտնել բժիշկներին, առաքիչներին եւ այլ մասնագիտությունների աշխատակիցներին, որոնք ինքնամեկուսացման ժամանակ աշխատում են հանուն մարդկության բարօրության: Տեսանյութը երգչուհին հրապարակել է Instagram-ում։
«Հիմա բոլորին աջակցություն է պետք, հատկապես այն մարդկանց, ովքեր աշխատում են առաջնագծում։ Մեծ երախտագիտությամբ մեր ամբողջ ընտանիքից ցանկանում ենք ձեզ նվիրել այս երգը», — ասել է երգչուհին։
Տեսանյութում երգչուհին ամուսնու՝ Կոնստանտին Մելաձեի նվագակցությամբ կատարում է «Я знаю пароль» երգը։