Հյուսիսային պողոտայում «Բիլայն»-ի աշխատակիցները ծեծի են ենթարկել Մեծ Բրիտանիայի քաղաքացուն
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Հյուսիսային պողոտայում: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Հյուսիսային պողոտայում գտնվող «Բիլայն» ընկերության աշխատակիցները հանկարծակի վիճաբանության մեջ են մտել Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու հետ: Վեճը շարունակվել է փողոցում, որտեղ «Բիլայն»-ի աշխատակիցները ծեծի են ենթարկել նշված քաղաքացուն:
Արդյունքում նա լուրջ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս միջադեպը վկայությունն է այն իրողության, որ մեր երկրում հասարակությանը ծառայություն մատուցելու կոչված ընկերությունները, այս դեպքում՝ «Բիլայնը»-ը, իրականում իրենց պահում են «աղայի» կեցվածքով, այլ ոչ թե՝ հաճախորդի սպասարկողի:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: