Երեխաների գերության մեջ․ Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ լուսանկարվել է ամսագրի համար (ֆոտո)
Քիմ Քարդաշյանը մասնակցել է ընտանեկան հետաքրքիր ֆոտոշարքի. ռեալիթի-շոուի աստղը որոշել է ցուցադրել, թե ինչպես է ժամանակ անցկացնում իր առանձնատանը:
Հայտնի աստղը Vogue ամսագրի հետ կիսվել է հազվադեպ լուսանկարներով։ Հատուկ թողարկմանը մասնակցել է ավելի քան 150 հեղինակ։
Կադրում Քիմը երեխաների հետ զվարճանում է տանը։ Նա հարմարավետ հագուստով է․ կապույտ տոպ եւ նույն գույնի սպորտային տաբատ։ 6-ամյա Նորթը, 4-ամյա Սեյնթը, 2-ամյա Չիկագոն եւ 11-ամսյա Փսալմը գիշերանոցներով զվարճացել են բարձերի մեջ: Նկատելի է, որ փոքրիկները ուրախ են շփվել մոր եւ միմյանց հետ։
«Մենք խաղային սենյակում ենք։ Սա այն վայրն է, որը վերջերս դարձել է ամենատարածվածը։ Ամբողջ ընտանիքն այստեղ մի քանի գիշեր է անցկացրել, երբ երեխաները այն վերածել են ամրոցի՝ հատակին տարբեր մահճակալներով։ Աղջիկս պահպանում է բերդը։ Եթե դուք դուրս գաք ձեր մահճակալից, որը նա ձեզ համար նշանակել է, նրան դա դուր չի գա», — պատմել է գեղեցկուհի մայրիկը։
Քարդաշյանը հրապարակել է նաեւ կրտսեր որդու՝ Սեյնթի հուզիչ լուսանկարը։ Երեխայի պարանոցը զարդարել է խաչով ոսկե շղթան։ «Նայեք այս դեմքին»,- գրել է աստղային մայրիկը։