Այս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանուցում են գտնվում կորոնավիրուսով վարակված Շիրակի մարզի 59 քաղաքացի
Այս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանուցում են գտնվում կորոնավիրուսով վարակված Շիրակի մարզի 59 քաղաքացի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«11 հիվանդ էլ տեղափոխվել է Երեւան եւ բուժումն այնտեղ է շարունակում։ Այս պահին ունենք տանը ինքնամեկուսացված 141 եւ հյուրանոցում մեկուսացված 140 քաղաքացի։ Մինչ այս պահն ունեցել ենք 83 հիվանդ, 10 ապաքինված եւ 3 մահ»,– ասել է մարզպետը: