«Թե կարող եք, գտեք ինձ». ԿԳՄՍ նախարարը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների ժողովին
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել իր մասնակցությամբ տեսակապով կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշակույթի պատասխանատուների ժողովից և գրել.
«Երկու օր առաջ մասնակցել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների մշակույթի պատասխանատուների ժողովին` տեսակապով: Ապրիլի 24-ի գեղարվեստական ծրագիրը դեռ չէինք իրականացրել, որպես կորոնավիրուսի սահմանափակումների ժամանակ մշակութային միջոցառման կազմակերպման օրինակ: Սակայն հաջորդ խորհրդակցություններին անպայման այս օրինակը հպարտորեն կներկայացնեմ: Հ.Գ. Թե կարող եք, գտեք ինձ :)))»։
Մեկնաբանություններում մի օգտատեր գտել և կարմիրով նշել է նախարարին: