Մոսկվայում Բուտովո շրջանի բնակիչները կազմակերպել են «հակավիրուսային երեկույթ»
Մոսկվայում Բուտովո շրջանի բնակիչները կազմակերպել են «հակավիրուսային երեկույթ» իրենց շենքերի բակերում, հաղորդում է ՄԿ-ը։
Ինչպես երեւում է Համացանցում տարածված տեսանյութում, առնվազն մի քանի տասնյակ բնակիչներ երեկոյան դուրս են եկել փողոց եւ սկսել պարել, օգտագործել ալկոհոլ եւ այդկերպ իրենց բողոքը հայտնել վտանգավոր վարակի դեմ։
Բազմաբնակարան շենքերի գրեթե բոլոր բակերում մարդիկ են, որոնք նկարում են տեղի ունեցողը հեռախոսով եւ լուսավորում փողոցները լապտերներով ու հեռախոսների էկրաններով։ Հնչում է բարձր երաժշտություն։ Մանկական խաղահրապարակում երկու տղամարդ պարում են, իսկ զուգահեռ հնչում են բղավոցներ՝ «Ստոպ, կորոնավիրուս»։
Ըստ ամենայնի՝ ոչ բոլոր ինքնամեկուսացված բնակիչերն են ցանկացել մասնակցել զանգվածային երեկույթին եւ ցուցաբերել են քաղաքացիական գիտակցություն, կամ պարզապես հոգնել են հարբեցողների ձայներից եւ բարձր երաժշտությունից, եւ կանչել ոստիկանություն։
Ոստիկանների ժամանելուց հետո որոշ ժամանակ չի հաջողվել կարգուկանոն հաստատել, նշել է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը։