Գայանե Ասլամազյանի ամառային հմայիչ կերպարը
Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում քնքուշ ու հմայիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ շան հետ է։ Գայանեն կրում է ամառային ճերմակ շապիկ եւ գլխարկ։ Դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, հավաքել է մազերը, նվազագույն շպարով է։ Հրապարակմանը կից Գայանե Ասլամազյանը գրառում չի կատարել։
Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ շապիկ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել նրան. «Գեղեցկուհի», «միշտ կանացի»։