Թուրքերին համոզում են ոսկին պահել բանկերում, ոչ թե բարձի տակ
Թուրքական բանկերն ու ոսկի արտադրող գործարաններն օգնել են երկրի ֆինանսական համակարգին վերադարձնել մարդկանց տներում թաքնված ավելի քան 100 տոննա ոսկի կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ, գրում է International Business Times-ը։
Ոսկու վերամշակման խոշորագույն գործարաններից մեկը իրականացնում է ծրագիր 12 խոշորագույն թուրքական կոմերցիոն բանկերի հետ միասին շուրջ տասը տարի, որպեսզի համոզի թուրք քաղաքացիներին դադարել ոսկին պահել տանը։
«Մենք գիտենք, որ բարձի տակ մարդիկ պահում են 3000-5000 տոննա ոսկի, ինչը կազմում է ոչ ֆորմալ տնտեսությունը 200-300 միլիարդ դոլարի չափով»,-IBT-ին մեջբերում է Ստամբուլի ոսկու վերամշակման գործարանի գործադիր տնօրեն Այշե Էսենի խոսքերը։ «Այդքան ոսկու ներդրումը շրջանառության մեջ կարող է լուծել երկրի բազմաթիվ ֆինանսական խնդիրները»,-հավելել է Էսենը։