«Իմ նախնիներն են, որոնց սովամահ են արել, բռնաբարել ու սպանել». Քիմ Քարդաշյանը կրկին անդրադարձել է 1915թ․-ի Հայոց ցեղասպանության թեմային (Լուսանկարներ)
«Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանության տարելիցը նախօրեին էր, բայց ես հենց նոր տեսա այդ կադրերը», - գրել է Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում:
«Սա աշխարհի քարտեզն է», - գրել է նա մեկ այլ նկարի ներքո:
«Իսկ սա փոքրիկ Հայաստան է», - այսպես է մակագրել նա եւս մեկ լուսանկար, որտեղ աշխարհի քարտեզի վրա կարմիրով գծագրված է մեր փոքրիկ երկիրը։
«1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց ցեղասպանությունը», - պատմում է Քիմը։ - Սկզբում սպանվեցին ամենահաջողակ հայերը։ Այնուհետեւ օսմանյան թուրքերը եկան կանանց եւ երեխաների հետեւից»․․․
Սարսափելի վավերագրական լուսանկար՝ կտրած գլուխներով եւ Քիմ Քարդաշյանը գրում է. «Սրանք իմ նախնիներն են, որոնց սովամահ են արել, բռնաբարել ու սպանել։ 1917 թվականին արդեն սպանված է եղել 1,5 մլն հայ»։
Աստղը հիշեցրել է նաեւ Ադոլֆ Հիտլերի խոսքերը, որոնք նա ասել է 1939 թվականին՝ հենց Հոլոքոստից առաջ։ «Ով է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։
Եզրափակելով Քարդաշյանը կիսվել է հայկական եռագույնով եւ այս խոսքերով․ «Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլեւս ոչ մի ռասա, էթնիկ կամ կրոնական խումբ նման բան չապրի»: