Բորիս Ջոնսոնը վերադառնում է աշխատանքի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը վարակվել էր Covid-19-ով, ամբողջովին ապաքինվել է եւ կվերադառնա աշխատանքի երկուշաբթի, հայտնել են Դաունինգ Սթրիթում։
Ջոնսոնը դուրս է գրվել Լոնդոնի Սենթ Թոմաս հիվանդանոցից երկու շաբաթ առաջ, որտեղ գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ ստացել թթվածին, սակայն չի միացվել թոքերի արհեստական օդափոխման սարքին, հաղորդում է BBC-ը։
Վերջին օրերի ընթացքւոմ վարչապետը վերականգնել է առողջությունը պաշտոնական ամառանոցում՝ մշտապես կապ պահելով թագուհի Ելիզավետի II-ի, կառավարության անդամների եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ջոնսոնը վերադառնում է կառավարությանն ուղղված ուժգնացող քննադատության ֆոնին առ այն, թե ինչպես են իշխանությունները արձագանքել կորոնավիրուսի համաճարակին։
Կառավարությունում աղբյուրները կարծիք են հայտնում, որ Ջոնսոնը զգուշություն կցուցաբերի, թե երբ եւ ինչպես թուլացնել երկրում գործող սոցիալական հեռավարության կանոնները։