Կորոնավիրուսով վարակման ամենացածր ցուցանիշը գրանցվել է ապրիլի 5-ին, ամենաբարձրը՝ ապրիլի 1-ին
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գծագրով ներկայացրել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերն՝ ըստ օրերի։
Նկարից պարզ է դառնում, որ ապրիլի 1-25-ը կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ամենացածր ցուցանիշը գրանցվել է ապրիլի 5-ին՝ 11 դեպք, ամենաբարձրը՝ ապրիլի 1-ին՝ 92 դեպք։
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1677-ի, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 28 է, առողջացածներինը՝ 803, փաստացի բուժվողներինը՝ 846: