ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լրացուցիչ 9,5 միլիարդ դոլար է տրամադրել ազգային ավիաընկերություններին
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 9,5 միլիարդ դոլար է տրամադրել երկրի ազգային փոխադրողներին՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում, հայտնում է Reuters-ը:
«Ապրիլի 20-ին ուղեւորափոխադրողներին աշխատավարձեր հատկացնելու աջակցության ծրագրի առաջին հայտարարությունից հետո ֆինանսների նախարարությունը լրացուցիչ 9,5 միլիարդ դոլար է հատկացրել՝ որպես նախնական վճար հաստատված դիմումատուների համար, ներառյալ 8 հիմնական ավիաընկերությունները եւ 29 փոքր ուղեւորատար ավիափոխադրողները», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։