Անի Խաչիկյանն ամուսնալուծվել է (Տեսանյութ)
Դերասանուհի, հաղրոդավարուհի Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» նախագծի հերթական հյուրը եղել է դերասանուհի Անի Խաչիկյանը։
Եթերի սկզբում Անին ներկայացել է որդու՝ Տեսլայի հետ։ Երիտասարդ դերասանուհին պատմել է որդու անվանակոչության պատմությունը։ Քննարկել են բազում թեմաներ, Անին անդրադարձել է հավատքին, իր մասնագիտությանը։
Ուղիղ եթերի ընթացքում հետեւորդները հարցրել են, թե ինչու է Անին բաժանվել։
«Թեեւ հարցնում են, թե ինչու բաժանվեցիք, բայց ես չեմ պատրաստվում քո բաժանությունից այսօր խոսել», - ասել է Նազենի Հովհաննիսյանը։
«Ես նույնպես», - պատասխանել է Անին։
Նազենիի հարցին՝ Անիի սիրտն ազա՞տ է, նա պատասխանել է, որ իր սիրտը միշտ ազատ է սիրո համար։