«Ինքնատիպ աղջիկ»․ Էթերի Ոսկանյանը՝ քնքուշ կերպարում
Դերասանուհի Էթերի Ոսկանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական ու նուրբ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ուսի հատվածում բացվածքով բլուզ է կրում։ Նա արձակել է մազերն ու նուրբ շապր է ընտրել, ինչն էլ ընդգծել է նրա բնական գեղեցկությունը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել դերասանուհուն. «Ինքնատիպ աղջիկ», «Հիասքանչ եք», «Շատ գեղեցիկ եք», «Գեղեցկուհի»։
Ավելի վաղ հրապարակված սեւ-սպիտակ կադրում միշտ համեստ եւ զուսպ կերպարներով աչքի ընկած դերաանուհին նուրբ ու հմայիչ տեսք ուներ: Նա մուգ երանգի սվիտեր էր կրում։ Գանգուր վարսերն արձակված էին, նա առանց շպարի էր։ Բնական գեղեցկությանը կողմ հայուհին հրապարակմանը կից մեկնաբանություն չէր կատարել։ «Ձեր գեղեցիկ ժպիտը փոխանցվում է մեզ», - գրել էր հետեւորդներից մեկը։