Իրանի կրոնական կենտրոններն առաջիկայում կարող են բացվել․ Ռոուհանի
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկրի կրոնական կենտրոնները կարող են բացվել առողջապահության արարողակարգերի համաձայն, որոնք սահմանվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, հայտնում է Tasnim-ը։
Կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբում շաբաթօրյա հանդիպման ժամանակ ԻԻՀ առողջապահության նախարարությունը զեկուցել է վիրուսի դեմ պայքարի «համեմատաբար բավարար պայմանների» մասին։
Իրանի նախագահը բարձր է գնահատել երկրի բնակիչների կողմից անվտանգության բոլոր պահանջների պահպանումը եւ նշել է, որ կորոնավիրուսի բռնկման որոշակի կրճատում կարելի է արձանագրել, եթե քաղաքացիները շարունակեն պահպանել բոլոր պայմանավորվածությունները;