Glamour-ը սկանդալային եթերից հետո Ռեգինա Տոդորենկոյին զրկել է «Տարվա կին» կոչումից
Glamour ամսագիրը հայտնել է, որ Instagram-ում համատեղ ուղիղ եթերի անցկացումից հետո զրկում է հեռուստահաղորդավար Ռեգինա Տոդորենկոյին ավելի վաղ շնորհված «Տարվա կին» կոչումից:
Եթերի ընթացքում Թոդորենկոն արդարացնում էր տնային բռնությունը։ Նա հայտարարել է, որ կանայք հաճախ կարող են իրենք մեղավոր լինել այն բանում, որ իրենց ծեծում են տղամարդիկ։ Դրանից հետո հեռուստահաղորդավարուհին քննադատության է ենթարկվել համացանցի օգտատերերի կողմից, քանզի նա մեղադրել է զոհին, այլ ոչ թե վիրավորողին:
Ապրիլի 25-ին ամսագիրը պաշտոնական հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ Տոդորենկոն այլեւս չի կրում «Տարվա կին Glamour» տիտղոսը:
«15 տարվա ընթացքում, որ մենք ձեզ հետ ենք, դուք իմացել եք մեր արժեքները եւ հասկանում եք, որ մենք ուշադիր ենք ձեր կարծիքին», — ասվում է Instagram-ում ամսագրի գրառման նախաբանում: