Ջասթին Բիբերը դարձել է Spotify-ի ամենալսվող երաժիշտը
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը Spotify սթրիմինգային երաժշտական հարթակում դարձել է ամենալսվող երգիչը։ Այս մասին հայտնում է Forbes-ը։
Բիբերի յոթ ստեղծագործություններից յուրաքանչյուրը միլիարդավոր լսումներ են հավաքել։
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, երաժշտի ամենահայտնի երգը «Love yourself»-ն է, որը թողարկվել է 2015 թվականին եւ հավաքել 1,3 մլրդ լսում:
Յոթերորդ թրեքը՝ «I don ' t care» երգը, որով Բիբերը ռեկորդ է սահմանել, ձայնագրվել է բրիտանացի կատարող Էդ Շիրանի հետ համատեղ:
Բացի այդ, մեկ միլիարդ լսումներ են հավաքել «Sorry»-ն, «Cold water»-ը, «Let me love you»-ն, ինչպես նաեւ «What do you mean»-ը, ինչպես նաեւ Լուիս Ֆոնսիի եւ Դեդի Յանկիի հետ համատեղ «Despacito» երգը։