«Գնում էի Ծաղկաձոր, ասեցին՝ ծաղիկ ու տորթ ա պետք». Կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ
Երբ առավոտյան գնում էի Ծաղկաձոր, ինձ ասեցին, որ ծաղիկ ու տորթ ա պետք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Art Lunch-ի տնօրեն Բակուր Մելքոնյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
«Հարցնում եմ ի՞նչ առիթ ա, ասում են` հարսանիք։ Մտածեցի կատակում են, այ մարդ պարզվեց իրականում կարանտինի մեջ գտնվող մի զույգ այսօր ամուսնացավ
Վստահ եմ, այ ըսենց համեստ ու օրիգինալ միացած զույգը երբեք չի բաժանվի։ Երջանկություն եմ մաղթում»,-նշել է նա:
Նշենք, որ Art Lunch-ն է Ծաղկաձորում մեկուսացածներին ախպահովում սնունդով: