Ժաննա Ֆրիսկեի հայրն ԱՄՆ-ում հիվանդացել է կորոնավիրուսով
68-ամյա Վլադիմիր Ֆրիսկեն հայտարարել է, որ հիվանդացել է կորոնավիրուսով։ Տղամարդը համեմատել է բոլոր ախտանշանները եւ եկել նման եզրակացության։
Թեստեր աստղի հայրը դեռ չի հանձնել, բայց մտադիր է դա անել, երբ նման հնարավորություն հայտնվի: Նոր տիպի կորոնավիրուսային վարակով Վլադիմիրը հիվանդացել է ԱՄՆ-ում նավով ճամփորդելիս։
Ֆրիսկեն ճանապարհորդում էր ընկերոջ հետ, ավելի ուշ նրա մոտ նույնպես սկսել է նույն հիվանդությունը: Վլադիմիրն իրեն վատ է զգացել արդեն նավում։
«Բոլոր ախտանշանները, որոնց մասին հիմա խոսում են հեռուստատեսությամբ, ինձ մոտ առկա էին։ Ջերմությունս անմիջապես հասավ քառասուն աստիճանի: Ես փորձեցի այն իջեցնել, բայց ոչ մի դեղորայք չօգնեց։ Թուլություն, կոտրվածություն եւ միանգամայն վայրի հազ, որը ես չգիտեի, ինչպես կանգնեցնել», - «Собеседнику»-ին պատմել է տղամարդը։
Նա պայքարել է հիվանդության դեմ մի ամբողջ շաբաթ, սակայն հոսպիտալացում չի պահանջվել։ «Ես այդ վարակը տարել եմ ոտքի վրա։ Այդպես վատ ես երբեք ինձ չէի զգացել։ Այդ ամենը շարունակվել է մեկ շաբաթ, հետո ավելի թեթեւացել է», - պարզաբանել է երգչուհու հայրը։