Ովքեր կարող են օգտվել Կառավարության հակաճգնաժամային 10-րդ միջոցառումից (Տեսանյութ)
Հակաճգնաժամային 10-րդ ծրագրով մինչև 136.000 դրամ միանվագ դրամական օժանդակություն է տրամադրվում միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք`
• 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ,
• իրենց գործունեությունը սկսել են 2020թ-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր։
Այս մասին տեղեկացնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը: Մանրամասները՝ տեսանյութում: